Ուշադրություն. 7 նշան, որ նյութափոխանակությունը խանգարված է

Աղիների ճիշտ աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ աղիների հետ կապված խնդիրները հաճախ են կապում սնունդը չմարսելու, ճարպոտ, ծանր մթերք օգտագործելու, սխալ ապրելակերպի հետ: Սակայն հարկավոր է ուշադիր լինել, քանի որ որոշ ախտանշաններ կարող են վկայել աղիների աշխատանքի խանգարման մասին:

Ցավ որովայնում: Հարկավոր է դիմել մասնագետի, եթե ցավը կենտրոնացած է որովայնի վերին հատվածում, իսկ գազերը լուրջ անհարմարություն են պատճառում: Սկզբում ցավը կարող է թույլ լինել, սակայն աստիճանաբար ուժեղանալ և լուրջ անհանգստություն պատճառել: Որպես կանոն՝ այս նշանը չի անհետանում 2 ժամվա ընթացքում, բայց ցավը թուլանում է դեֆեկացիայից հետո: Ցավը կարող է առաջանալ նաև սնվելուց հետո, ուղեկցվել զուգարան գնալու ցանկությամբ:

Աղիների աշխատանքի խանգարում: Փորկապություն, դիարեա… խնդիրներ, որոնք կարող են ուղեկցվել որովայնի փքվածությամբ, մեծ քանակով գազերի առաջացմամբ: Այս խնդիրների հետևանքով հիվանդին կարող է թվալ, թե աղիներն ամբողջությամբ չեն դատարկվել: Արտաթորանքում կարող է լորձ նկատվել:

Նյութափոխանակության խանգարումներ: Հաճախակի սրտխառնոցը և փսխումը կարող են վկայել աղիների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին: Դրանք կարող են ուղեկցվել կրծքերում ցավի զգացմամբ: Հարկավոր է ուշադիր լինել, երբ սնունդ ընդունելուց հետո կրկին ուտելու ցանկություն է առաջանում, հագեցածության զգացում չի նկատվում:

Կարդացեք նաև

Համապատասխան մասնագետը կօգնի հասկանալ աղիների աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառը: Այդ խնդիրների զգալի մասը հնարավոր է լուծել՝ ազատվելով սթրեսից և հետևելով առողջ սննդակարգի կանոններին: Հարկավոր է նաև բացառել քաղցկեղի առկայությունը: Կայքը ներկայացրել է, թե որ նշանները կարող են վկայել այդ խնդրի մասին:

Ջղաձգումներ որովայնում: Այս խնդիրը մեծամասամբ չափից շատ ուտելու հետևանք է: Եթե այն երկար ժամանակ չի անցնում, ուղեկցվում է այլ նշաններով, դառնում ավելի ինտենսիվ, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը:

Հոգնածություն: Իհարկե, հոգնածության զգացումը նորմալ է, սակայն հարկավոր է զգուշանալ, եթե այդ զգացումը չի անցնում նույնիսկ անհրաժեշտ չափով քնելուց, հանգստանալուց հետո: Այս դեպքում հոգնածությունը հաճախ ուղեկցվում է քնկոտությամբ, ուժերի բացակայությամբ, հյուծվածությամբ:

Քաշի անբացատրելի կորուստ: Եթե սննդակարգում ոչինչ չի փոխվել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի ավելացել, սակայն շարունակում եք քաշ կորցնել, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Կես տարվա ընթացքում քաշի՝ նույնիսկ 5 տոկոս կորուստը կարող է վկայել այն մասին, որ առկա են նյութափոխանակության, էնդոկրին և այլ համակարգերի հետ կապված խնդիրներ:

Արտաթորանքի արտաքին տեսքի փոփոխություն: Արյան հետքերը, արտաթորանքի գույնի, բաղադրության, չափերի փոփոխությունները ևս կարող են վկայել աղիների խնդրի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս