ՌԴ Պետդումայի պատգամավորներն ԱԺ-ում հանդիպում են «Ելք»-ի հետ, ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և « Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Պետդումայի պատգամավորներն ապրիլի 28-ին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ: