20 մարդ է տուժել Չեխիայի ձեռնարկությունում ֆենոլի արտահոսի հետևանքով
Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ապրիլի 26-ին ֆենոլ թունավոր նյութ է արտահոսել, ինչի հետեւանքով տուժել է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են օրհասական վիճակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է հրշեջ պահպանության ծառայության ներկայացուցիչ Լուկաշ Մարվանը:
«Տուժել են ձեռնարկության աշխատողները, որտեղ զբաղված է շուրջ 90 մարդ: Արտադրական աշխատանքները դադարեցված են: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մերձակա քաղաքների հիվանդանոցներ: Տուժածները կա՛մ ակամայից շփման մեջ են մտել ֆենոլի հետ, կա՛մ էլ շնչել են դրա գոլոշիները»,- հայտնել է Մարվանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: