Ֆլորենտինո Պերեսն ուզում է «Ռեալում» տեսնել Նեյմար-Սալահ-Ռոնալդու եռյակը
Դա կլինի լավագույնը «Ռեալի» պատմության մեջ: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պլանավորում է 2018թ. ամռանը ստուգողական գնում կատարել:
Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, նախագահը ցանկանում է թարմացնել թիմի հարձակողական գիծը և հրավիրել միանգամից 2 թոփ-հարձակվողների՝ Նեյմարին՝ ՊՍԺ-ից, և Մոհամեդ Սալահին՝ «Լիվերպուլից»: Պերեսի կարծիքով՝ բրազիլացին և եգիպտացին իդեալական են 3 հարձակվողով սխեմայի համար, որոնցից կենտրոնականը կդառնա «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Մադրիդը Սալահի համար կառաջարկի 140 մլն եվրո և կիսապաշտպան Դանի Սեբալյոսին: Հաշվի առնելով այս թվերը՝ գումարած ծախսերը Նեյմարի և նոր դարպասապահի համար, եկող ամառ Պերեսը կծախսի մոտ 600 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում խփել է 43 գնդակ: Նեյմարը Լիգա 1-ի 20 խաղերում դարձել է 20 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը