ԱՄՆ-ի օդուժը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այդ մասին հայտնել է երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
Դա եղել է 2018 թվականին այդօրինակ առաջին արձակումը, վերջինը կայացել է 2017 թվականի օգոստոսին: Սկզբնապես փորձարկումները պլանավորված էին փետրվարին, բայց հետաձգվել են:
Հրթիռը հանդերձված չի եղել մարտական մասով: Արձակումը եղել է հաջող, հրթիռի գլխամասը խոցել է նախատեսված թիրախը: Արձակումը կատարվել է Կալիֆոռնիայի նահանգի հարավի Վանդենբերգ ռազմակայանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: