Կմասնակցի՞ Մխիթարյանը «Ատլետիկոյի» հետ խաղին
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/heno.jpg)
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին:
«Մխիթարյանն արդեն վազում է, 3-4 օրից նա ավելի ծանրաբեռնված մարզումներ կունենա:
Հավանական է, որ նա պատրաստ կլինի հինգշաբթի օրվա խաղին: Դա նրա վերադարձի ամենամոտ ժամկետն է:
Եվրոպայի լիգայի խաղերը ամենակարևորն են մեզ համար, և այս հանգստյան օրերին տեղի ունեցող խաղը կլինի նախապատրաստական»,- նշել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան