![](/banners/BeFunky-design.jpg)
Բելգիայի թագավորն Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/930446.jpg)
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան»: