![](/banners/BeFunky-design.jpg)
«Արթիկ» ՔԿՀ կալանավորի ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/152385831413.jpeg)
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: