Շղթայական ավտովթար «Յունիբանկ»-ի մոտ. կան վիրավորներ
Ապրիլի 12-ին, ժամը 10:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Տ․ Պետրոսյան փողոցում՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ն մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի GA-900-RI պետհամարանիշի (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Կ.) «Skoda» մակնիշի T495 XY 161 պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Մ. Ն.), «Toyota Vitz» մակնիշի 78 GS 999 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Մ.), «Զիլ 130» մակնիշի 09 LU 287 պետհամարանիշի (վարորդ՝ 1958 թ. ծնված Ք. Ա.) և «BMW 530 I» մակնիշի 34 ZC 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: