Բաժիններ՝

Առնվազն 14 զինվորական է զոհվել Հոմսի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով. Al-Arabiya

Առնվազն 14 զինվորական է զոհվել Սիրիայի Հոմսի նահանգի Պալմիրայի շրջանում գտնվող T-4 ռազմական օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով: Ինչպես պնդում է Al-Arabiya հեռուստաալիքը, հարվածը հասցվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհված զինծառայողների թվում կան իրանցի մի քանի խորհրդականներ։

Ավելի վաղ Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական օդուժի ինքնաթիռներն Լիբանանի երկնքում են եղել այն պահին, երբ հրթիռահարված է հասցվել Հոմսի ռազմական օդանավակայանին: Սիրիական ռազմական աղբյուրրը SANA գործակալությանը հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը գրոհը դիմագրավելիս խոցել են ութ հրթիռ:

Թե դրանցից քանիսն են հասել իրենց նպատակակետին, առայժմ չի հաղորդվում: Իսրայելի կողմից, որը քանիցս գրոհել է սիրիական ռազմական օբյեկտները, առայժմ ոչ մի հաստատում չկա հնարավոր հրթիռային հարվածի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս