Սուպեր մթերք, որն օգնության կհասնի մի շարք խնդիրների դեպքում
Սպիտակ թութը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով: Fithacker.ru-ն ներկայացրել է սպիտակ թութ օգտագործելու պատճառները:
Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Թթի տերևները քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Հարուստ է հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են ազատ ռադիկալների դեմ պայքարելու և հիվանդություններից պաշտպանվելու համար: Սպիտակ թութը հարուստ է հակաօքսիդանտներով:
Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը: Որոշ հետազոտություններ պնդում են, որ թթի ծառի տերևը կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Սննդարար է: Սպիտակ թութը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, սպիտակուցներ, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել նյութափոխանակությունը:
Նպաստում է քաշի նվազմանը: Թութը կարող է օգնել նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն հագեցած ճարպեր չի պարունակում, ինչի արդյունքում դառնում է համեղ տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են կարգավորել քաշը:
Լավացնում է իմունային համակարգը: Թութը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ֆլավոնոիդներ, որոնք ամրացնում են իմունիտետը, կանխարգելում գրիպը, հազը, մրսածությունը:
Օգնում է մաշկային խնդիրների դեպքում: Թթի տերևները կարող են օգնել լուծել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հետքերը և ակնեն: Այն կօգնի նաև երիտասարդացնել մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը