![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում տղամարդ է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/shirak3.jpg)
Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: