Բաժիններ՝

««Ռեալն» օբյեկտիվորեն ավելի ուժեղ է մեզանից, և ես պետք է շնորհավորեմ մրցակցին». Բուֆոն

Երևում է, Բուֆոնն այդպես էլ չի հաղթի Չեմպիոնների լիգան: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ռեալի» դեմ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչ խաղի արդյունքը (0:3):

«Մենք տեսանք, թե ինչ է իրենից ներկայացնում Ռոնալդուն: Նա անհավանական մակարդակի խաղացող է, նրան և Մեսսիին կարելի է դնել մեկ շարքում Մարադոնայի և Պելեի հետ: Եվ Ռոնալդուն, և Մեսսին բացառիկ կարևոր դեր են խաղում իրենց թիմերի հաղթանակներում և նրանց տիտղոսներ են բերում: Ես խորը տխրություն եմ զգում, բայց միևնույն ժամանակ՝ ես պետք է պահպանեմ սթափ միտքը և հասկանամ. «Ռեալն» օբյեկտիվորեն ավելի ուժեղ է մեզանից: Ես պետք է շնորհավորեմ նրանց»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Bernabéu Digital-ը:

Թուրինում տեղի ունեցած խաղում Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց և գումարեց դրան նաև արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30