Բաժիններ՝

Փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը ազատվել է պաշտոնից. Կադրային փոփոխություններ՝ Արցախի ոստիկանությունում

Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի ապրիլի 3-ի հրամանով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանը ազատվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի պաշտոնից և գրանցվել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի նորանշանակ պետին ներկայացնելու նպատակով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ հանդիպեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը և շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուները։

Խիստ քննադատության ենթարկելով վերջերս Մարտունու շրջանում գրանցված խուլիգանության հանցադեպը¸ ոստիկանության պետը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի նորանշանակ պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանից պահանջեց բոլոր ուժերը ներուղղել նման դեպքերը կանխարգելելու և շրջանի օպերատիվ իրավիճակի կայունության անշեղ ապահովման հրամայականին։ Եվս մեկ անգամ կարևորելով ծառայությունը անկողմնակալ իրականացնելու պարտականությունը¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ոստիկանության Մարտունու շրջբաժնի անձնակազմից պահանջեց նպատակային աշխատանքների միջոցով շրջանում ամրապնդել քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը¸ որի հաջողությունը պայմանավորեց ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի արդար և իր օրինական պահանջներում սկզբունքային լինելու հանգամանքով։

Ոստիկանության պետի հանձնարարականները ուղղված էին նաև հասարակությանը հուզող խնդիրները րոպե առաջ լուծելու հարցում ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի¸ Մարտունու շրջվարչկազմի և շրջանի իրավապահ կառույցների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու անհրաժեշտությանը։

Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Մարտունու շրջբաժնի երեք ծառայողներ ենթարկվեցին «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30