Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում

Ապրիլի 3-ին՝ ժամը 19:53-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Mercedes B մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Mercedes B մակնիշի 17 AA 170 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ. և 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30