Բաժիններ՝

Մալայզիայում բանտային ժամկետ են սահմանել «ֆեյքային նորությունների» համար

Մալայզիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է «ֆեյքային նորությունների» հրապարակումը: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, օրենքը իրականությանը չհամապատասխանող նորությունների տարածման համար պատիժ է նախատեսում վեց տարվա ազատազրկման տեսքով: Խորհրդարանում կայացած լարված բանավեճերից հետո օրենքի ընդունման օգտին քվեարկել է 123 պատգամավոր, դեմ է արտահայտվել 64-ը: Գործակալության տվյալներով՝ մալայզիական ընդդիմության ներկայացուցիչները, քննադատելով օրինագիծը, ավելի վաղ հայտարարում էին, որ նոր օրենքի ընդունումը երկիրը «կմոտեցնի բռնապատությանը»:

Բացի այդ, իրավապաշտպանները կարծիք են հայտնել, որ նոր օրենքի ընդունումն ուղղված է ԶԼՄ-ների կողմից այն ֆինանսական սկանդալի լուսաբանումը դադարեցնելուն, որում հայտնվել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակի կառավարությունը: 2015 թվականին կոռուպցիոն սկանդալ է ծավալվել Ռազակի կողմից հիմնադրված պետական ներդրումային հիմնադրամի մասնակցությամբ:

ԱՄՆ-ի արդարադատույթան նախարարությունում հայտարարում էին, որ վարչապետը մեղսակից է այդ հիմնադրամից միջոցների յուրացմանը եւ դրա միջոցով՝ փողերի լվացմանը: Վարչապետը եւ հիմնադրամի ղեկավարությունը մերժել են այդ մեղադրանքները եւ հայտարարել, որ դրանք սարքվել են արտաքին ուժերի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս