Արտակարգ դեպք «Մոբայլ սենթրում». դիմակավորված անձինք են ներխուժել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «10-12 օր առաջ Դիլիջան քաղաքում «Մոբայլ սենթր» խանութից գողացել են 5 միլիոն դրամի ապրանքներ:

Գողերը եղել են դիմակավորված: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) քրեական գործ է քննվում, որի շրջանակներում հետազոտվում են գողերի թողած մատնահետքերը, դեպքի վայրի տեսաձայնագրությունը եւ այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս