Ռեփեր Թայգան հերքել է Քայլիի Ջենների երեխայի հայրը լինելու մասին լուրերը
Հայտնի հեռուստաաստղ Քայլի Ջենները իր առաջնեկին լույս աշխարհ է բերել փետրվարին: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում,որ երեխայի հայրը Քայլիի նախկին ընկեր՝ ռեփեր Թայգան է: Սակայն երեխան՝ Սթորմի Վեբսթրը, կրում է երաժիշտ Թրևիս Սքոթի ազգանունը:
«Արմենպրես լայֆ»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հայտնում է, որ Թայգան հոգնել է մարդկանցից, ովքեր անընդհատ խոսում են իր`երեխայի հայրը լինելու մասին: Ռեփերն, անդրադառնալով այդ բամբասանքներին, իր թվիթերյան էջում գրել է. «Ես երբեք ոչինչ չեմ ասել ուրիշի երեխայի և ուրիշի ընտանիքի մասին և նման բան երբեք չեմ անի: Խնդրում եմ՝ դադարեցրեք կեղծ լուրեր տարածելը..»
Ենթադրությունները,որ Թայգան և Քայլին միասին են,սկսվեցին այն ժամանակ, երբ ռեփերը բաժանվեց Բլեք Չայնայից, ով իր որդու մայրն է,իսկ օրեր անց մասնակցեց Քայլիի ծննդյան տարեդարձին: Թայգայի պնդմամբ՝ նրանք ընդամենը ընկերներ էին: Մեկ տարի անց թողարկվեց Թայգայի նոր երգի տեսանյութը,որի հերոսուհին Քայլին էր:
2017 թ. մոդել Բլեք Չայնան և Ռոբ Քարդաշյանը հայտարարեցին,որ նշանվել են և սպասում են երեխայի՝ Դրիմ Քարդաշյանին: Որոշ ժամանակ անց նրանք ևս բաժանվեցին:
Սեպտեմբերից համացանցում շշուկներ էին պտտվում, որ 20-ամյա Քայլի Ջենները և 25-ամյա Թրևիս Սքոթը ծնող են դառնալու։ Թեև Ջենները երբեք հրապարակայնորեն չէր հայտարարել, որ Թրևիս Սքոթն է երեխայի հայրը, այնուամենայնիվ,երեխայի ծննդյան մասին հաղորդվող տեսանյութում երաժիշտը ևս նկարահանվել էր: Առաջնեկի ծննդից մի քանի ամիս անց զույգը բաժանվեց: Թրևիս Սքոթը ասել է,որ մշտապես կօգնի Քայլիին երեխայի հարցում, բայց հարաբերությունները շարունակել չի ցանկանում: