«Դեռ ժամանակ ունենք, կուսակցությունում կքննարկենք և կներկայացնենք». Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում արված հայտարարությունը, որ դեմ չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եթե ՀՀԿ-ն որոշի: Նա անպատասխան թողեց հարցը` արդյոք սա հայտարարություն էր վարչապետ դառնալո՞ւ մասին:

«Ամեն դեպքում, մենք դեռ ժամանակ ունենք, կուսակցությունում կքննարկենք և կներկայացնենք թեկնածություն»,- ասաց Ա.Բաբլոյանը:

ԱԺ նախագահն անպատասխան թողեց նաև հարցը, թե ինչո՞ւ մինչ այժմ երիտասարդ լիդերներ չէին պատրաստվում ՀՀԿ-ի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս