Ֆրանսիան կարող է ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում հարվածներ հասցնել քիմզենքի պահեստներին
Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը: Մարտի 16-ին Europe1 ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը։
«Միանգամայն ակնհայտ է, որ նման հարվածները կհասցվեն ԱՄՆ-ի հետ համատեղ: Նա Ֆրանսիայի կարեւորագույն ռազմավարական գործընկերն է, որի հետ գոյություն ունեն համերաշխության սերտ կապեր»,- հայտարարել է գեներալը:
Ըստ որում գեներալը հրաժարվել է տվյալներ հայտնել նման գործողության նախապատրաստման եւ բնույթի կամ դրանում ներգրավվող ստորաբաժանումների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: