«Ֆուլհեմի» մարզիչ Յոկանովիչը կարող է գլխավորել «Չելսին»
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչի մրցաշրջանի ավարտից հետո կարող է «Չելսիում» փոխարինել Անտոնիո Կոնտեին, գրում է Daily Mail-ը:
«Կապույտների» ղեկավարները դիտարկում են 49-ամյա սերբ մասնագետի թեկնածությունը, ով նախկինում (2000-2002թթ.) հանդես է եկել «Չելսիի» կազմում:
Կոնտեի փոխարինման ֆավորիտ է համարվում «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, բայց ակումբում տպավորված են Յոկանովիչի աշխատանքով:
Յոկանովիչը մարզում է «Ֆուլհեմը» 2015թ. դեկտեմբերից: Թիմը հավաքելով 65 միավոր 36 տուրերում՝ գրավում է 4-րդ տեղը Չեմպիոնշիփում:
Սերբը նախկինում աշխատել է «Պարտիզանի», «Լևսկիի», «Ուոտֆորդի» և «Մակաբիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը