ՊՍԺ-ն ուզում է վերադարձնել Կարլո Անչելոտիին, բայց վերջինս նախընտրում է «Արսենալը»
Իտալացին կարոտել է Լոնդոնը:
ՊՍԺ-ն և «Արսենալը» դարձել են գլխավոր հավակնորդները Կարլո Անչելոտիի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իտալացին արդեն աշխատել է Լիգա 1-ի ակումբի հետ 2011-2013թթ. և հաղթել է ՊՍԺ-ի հետ Ֆրանսիայի 2012-13թթ. առաջնությունը, բայց «զինագործները» նրա առաջնահերթ ընտրությունն են:
Փետրվարին Անչելոտին ներկա է գտնվել «Տոտենհեմ»-«Արսենալ» դերբիին: Դրանից հետո «զինագործների» երկրպագուները Թվիթերում աղաչում էին Դոն Կարլոյին փրկել իրենց ակումբը Արսեն Վենգերից:
Իտալացու վերջին ակումբը եղել է «Բավարիան»: 2017թ. սեպտեմբերին նա հեռացվեց ակումբից:
Կարլոն արդեն աշխատել է Անգլիայում: 2009-10թթ. մրցաշրջանում նա չեմպիոն դարձրեց «Չելսիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը