 
                        Կառավարության դռնփակ նիստերի օրակարգը նախապես կհրապարակվի, բանավեճերը՝ ոչ
 
                                    Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ, սակայն օրակարգը և դրանում ընդգրկված նախագծերը նախապես կհրապարակվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարված փոփոխությունները:
«Հանրությունը պետք է այդ հնարավորությունն ունենա` տեսնելու, թե ինչ հարց է քննարկվում»,- ասաց Դ.Հարությունյանը` շեշտելով, որ խոսքը քննարկման ընթացքի մասին է, և, եթե ԱԺ-ում բաց բանավեճը շատ նորմալ է, կառավարությունում այդպես չի կարող լինել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        