Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չէ: Այն ներառված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից, ինստիտուտը վերափոխվել է և դարձել հիմնադրամ: Ներկայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Գևորգ Վարդանյանը:
Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մինչ թանգարանի տնօրենի ընտրությունը դեռ պետք է ձևավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կընտրի տնօրենին: