«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ». Նիկոլ Փաշինյան

«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կա ճանապարահային քարտեզի նախագիծ, որը քննարկվում է «Ելք» դաշինքում և կուսակցություններում:

Ըստ նրա` սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, որը պետք է իրականացվի մի շաբաթում: Ն.Փաշինյանը նշեց, որ դրա համար ժամանակացույցով սահմանված է և շատ կոնկրետ ժամանակաշրջան է ապրլի 9-17-ը, երբ տվյալ դեպքում ապրիլի 9-16-ն ընկած ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացած է լինելու և ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու.

«Այսինքն՝ առնվազն այդ ժամանակաշրջանում և ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ, որ մեր որևէ գործողություն կարող է հիմնված լինել ժողովրդի կամարտահայտության վրա: Եթե որևէ պարագայում ընտրությունների ժամանակ, ընտրություններից դուրս, կլինի կամարտահայտում, շատ կարճ ժամանակ է հարկավոր, հակառակ դեպքում իշխանափոխությունն անհնար է»:

Ն.Փաշինյանը նշեց, որ շայս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, որովհետև ժամանակը հուշում է, որ այդպես պետք է լինի:

Նրա խոսքով` Հանրապետականները պատրաստվում են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկածությունը. «Երգիծական ժանրով ժամկետի փոփոխութուն է եղել և վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17»:

Պատգամավորը նկատեց, որ եթե կարողանան կարճ ժամանակում մոբիլիզացիա ապահովել, ուրեմն կկարողանան, եթե ոչ, ուրեմն ոչ:

«Ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգը, որը կարող է կառուցվել միայն Սերժ Սարգսյանի համար»,- հավելեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս