«Laureus»-ի մրցանակակիրները հայտնի են. Ֆեդերերը` տարվա լավագույն մարզիկ
Մոնակոյում կայացավ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների «Laureus» մրցանակաբաշխությունը:
«Տարվա լավագույն մարզիկ» և «Տարվա վերադարձ» կոչումներին արժանացավ շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը ճանաչվեց տարվա լավագույն թենիսիստուհի: «Սահմանափակ հնարավորություններով լավագույն մարզիկը Մարսել Հուգն է շվեյցարական «Ատլետիկա»-ից:
«Տարվա լավագույն թիմը» Ֆորմուլա 1-ում Գերմանիան ներկայացնող «Mercedes-AMG»-ն է: Մարզական ոգու մրցանակը ստացավ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Ուոթը:
«Բացառիկ նվաճումների համար» հատուկ մրցանակի արժանացավ «Ռոմա»-ի նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին: