Արմեն Սարգսյան-ՀՀԿ հանդիպմանը մասնակցում են նաև ՀՅԴ-ի պատգամավորները
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այս պահին ԱԺ-ում հանդիպում է խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:
Ակնկալվում է, որ հանդիպումից հետո ՀՀԿ-ն ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: