Բաժիններ՝

«Իտալական ֆուտբոլը պետք է վերածնվի և փոխվի». Անդրեա Պիռլո

Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կարծիք է հայտնել, որ Իտալիայի հավաքականի ԱԱ-2018 դուրս չգալը պետք է դառնա իտալական ֆուտբոլի վերածննդի սկիզբը, ինչպես նաև հայտնել է, որ չի շտապում որոշում կայացնել՝ կապված իր ապագա գործունեության հետ:

«Իտալական ֆուտբոլին անհրաժեշտ է վերածնունդ և փոփոխություններ: Դրա համար ժամանակ կպահանջվի, բայց ԱԱ-2018-ի անհաջող ընտրական մրցաշարից հետո պետք է հիմա արդեն սկսել: Այդ անհաջողությունը պետք է ծառայի որպես մղիչ ուժ իտալական ֆուտբոլի զարգացման համար, որը պետք է դառնա ավելի ուժեղ:

Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես նոր եմ ավարտել կարիերաս: Ինձ պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի վերականգնվեմ և հասկանամ, թե ինչով եմ ուզում զբաղվել հետագայում: Այդ հարցում չպետք է շտապեմ»,- Պիռլոյին է մեջբերում Sky Sport Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031