Բաժիններ՝

Ինչու «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներն անմիջապես չեն կալանավորվել. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է` Հայաստանում անպատժելիություն չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ճըվ-ճըվ Արոյի» որդիներն անմիջապես չեն կալանավորվել, չնայած նրանց կատարած հանցագործություններին, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ունի պատշաճ իրավական մեխանիզմներ, պատասխանատուն Դատախազությունն է, քննության պատասխանատուն` քննիչը, և այդ բոլոր հարցերը կարգավորվում են նաև դատական համակարգի կողմից:

«Տվյալ դեպքում որևէ մեկի գործունեությանը գնահատական տալ չեմ կարող»,- ասաց Դ.Հարությունյանը:

Նրա խոսքով` անպատժելիություն և հովանավորչություն, որպես կանոն, չկա, իսկ նման յուրաքանչյուր դեպքը ենթակա է ոչ միայն՝ պարսավանքի, այլև՝ պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս