Բնական միջոցներ, որոնք մեկ օրում կօգնեն ազատվել հերպեսից
Հերպեսը բավական տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ՝ այս խնդրից կարելի է ազատվել նաև բնական միջոցների օգտգործմամբ։ Ժամանակին անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դեպքում մաշկն ավելի արագ կապաքինվի։
Կաթ։ Մաշկի վնասված հատվածին կաթի մեջ թրջված բամբակ դրեք։ 2-3 ժամը մեկ անգամ կրկնեք։ Օրվա ընթացքում չի կարելի լվանալ մաշկի այդ հատվածը,իսկ կաթը պետք է ինքնուրույն չորանա։
Մատուտակ։ Այն վաճառվում է բոլոր դեղատներում։ Հարկավոր է արմատը մանրացնել, վերածել փոշու, մի փոքր եռացրած ջուր ավելացնել։ Ցանկալի է մաշկին քսել քնելուց առաջ, լվացվել առավոտյան։
Սխտոր։ 1 պճեղ սխտորը մանրացրեք, քսեք վնասված հատվածին։ Սխտորի օգտագործման արդյունքում կարող են տհաճ զգացողություններ, այրոցի զգացում լինել։ Եթե այրոցն ուժեղանում է, կարմրածություն է նկատվում, հարկավոր է լվանալ սխտորը։
Անանուխի եթերային յուղ։ Մաշկի գրգռված հատվածին օրվա ընթացքում երեք անգամ անանուխի եթերային յուղ քսեք։
Ալոէ։ Ալոէ վերայի հյութը կարող եք քսել շուրթերին։ Կրկնեք երկու ժամը մեկ անգամ։
Սառույց։ Այս դեպքում բուժումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ այն շուտ սկսեք։ Եթե նկատում եք, որ քոր եկող հատվածը սկսում է բորբոքվել, սառույց դրեք։
Ուշադրություն։ Առաջարկվող միջոցների մի մասը կարող է ագրեսիվ լինել։ Այդ պատճառով նախքան որևէ գործողություն ձեռնարկելը խորհրդակցեք մասնագետի հետ․ հակառակ դեպքում կարող եք վնասել ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը