Բաժիններ՝

ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ. ԱԱԾ-ի պատասխանը

2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա.Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ:

Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992թ.-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը: Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս