Գիտնականները գտել են նիհարելու միջոց՝ չնայած ճարպոտ սննդի գործածմանը
Շրի Վենկատեշվարայի համալսարանի գիտնականները պարզել են սեւ պղպեղի բացառիկ հատկությունները, որի գործածումը սննդի մեջ նույնիսկ ճարպոտ կերակրի հետ նպաստում է նիհարելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nutrition and Metabolism հանդեսում։
Իրենց հետազոտության մեջ մասնագետները գիտափորձ են կատարել ճարկակալությամբ տառապող առնետների վրա: 22 շաբաթվա ընթացքում դրանց սննդաբաժինը բաղկացած է եղել սոսկ ճարպոտ կերից: Գիտափորձի 16-րդ շաբաթին գիտնականները կրծողներին բաժանել են փորձարարական եւ ստուգիչ խմբերի եւ սկսել են առաջին խմբի առնետների կերին հավելել սեւ պղպեղի սերմերից ստացված հելիոտրոպին՝ բուրավետ ալդեհիդ՝ վանիլ կամ դարչին հիշեցնող հոտով:
22-րդ շաբաթվա ավարտին փորձարարական խմբի գազանների մոտ ավելացել է մարմնի ոչճարպային զանգվածը, բարձրացել է ոսկրային հյուսվածքի հանքային հագեցվածությունը եւ ոսկորների հանքային խտությունը: Բացի դրանից, հելիոտրոպինն օգնել է կրճատելու կրծողների արյան մեջ շաքարի մակարդակն ալդեհիդի գործածումից հետո արդեն 60 րոպե անց:
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ հելիոտրոպինն օգնում է կառավարելու ճարպակալման հետ կապված որոշ գեներ եւ կարող է օգտագործվել որպես նիհարելու պատրաստուկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: