Բաժիններ՝

Իսրայելի իրավապահների և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշումից հետո, Իսրայելի իրավապահների և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նոսվոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Գազայի հատվածի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քեդրան:
Նա պատմել է նախորդ կիրակի 28-ամյա պաղեստինցու մահվան մասին, որի պատճառը եղել են Իսրայելի իրավապահների հետ բախումները:

Իսրայելի իրավապահների և պաղեստինցիների բախումները տարբեր ինտենսիվությամբ արդեն շարունակվում են երկու շաբաթ: Պաղեստինցիներն իրենց դժգոհությունն են հայտնում ԱՄՆ նախագահի որոշման դեմ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատել է ԱՄՆ դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխելու ծրագիրը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:Հայաստանը ևս բանաձևին կողմ է քվեարկել:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս