Արգելված սիգը վաճառվում է մայրաքաղաքի փողոցներում. «Ախպեր, սաղ «տոչնի ա», խոսացած ա». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Չնայած դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը սիգի որսն արգելված է, մայրաքաղաքում երեկ սիգն ազատ վաճառվում էր:

«Ա, դե թողեք ապրենք, ի՞նչ եք ուզում, տուն ենք պահում», -այսպես են արձագանքում սիգ վաճառողները, երբ լսում էին, որ սիգի որսն արգելված է:

Երեկ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում «ռեյդի» էր դուրս եկել, սիգ էին փնտրում, նաեւ գտնում էին: Սիգի ապօրինի վաճառքով զբաղվողներից շատերը հեշտ չէին հանձնվում, ոմանք զարմանում ու զայրանում էին, երբ տեսուչները նրանց հանդիմանում էին, թե՝ ապօրինություն են անում. «Ախպեր, սաղ «տոչնի ա», խոսացած ա: Էդ սաղ օրինական ա, էս էլ անօրինակա՞ն»: Այս առեւտրականների ընդվզումը երբեմն գողական «ռազբորկայի» էր հասնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս