Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը
Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում ունիվերսալ խորհուրդներ է տալիս սննդակարգի վերաբերյալ:
Սակայն Մ. Կորոլյովան մի հաղթաթուղթ ունի՝ իննօրյա սննդակարգը, ինչը նրա այցեքարտն է: Մարգարիտա Կորոլյովայի 9-օրյա սննդակարգը մեծ ճանաչում ունի, և դա պատահական չէ: Այս ոչ այնքան խորամանկ նիհարելու տարբերակը բավականին արդյունավետ է: Այս սննդակարգին հետևելով՝ կարելի է հեշտությամբ մինչև 9 կգ քաշ կորցնել 9 օրվա ընթացքում, ամրապնդել իմունիտետը և օրգանիզմն ազատել թույներից:
Շատ խելամտորեն մտածված այս ինքնատիպ մոնոդիետան ընթանում է 3 փուլով, և նրանցից ամեն մեկում գերակշռում է մեկ մթերք՝ բրինձ, հավ կամ բանջարեղեն: Առաջին 2 մթերքները հարուստ են ածխաջրածիններով և սպիտակուցներով, իսկ բանջարեղենը՝ բջջանյութով՝ աղիները մաքրելով շլակներից և տոքսիններից: Եվ այսպես՝
1-3 օր
Սննդակարգի առաջին 3 օրերը բրնձային են: Առավոտյան լավ լվացեք նախօրեին թրջած 250 գրամ բրինձը, վրան 1/2 հարաբերությամբ տաք ջուր լցրեք և եփեք 15 րոպե: Խաշված բրնձի ողջ զանգվածը բաժանեք 6 հավասար մասերի և կերեք օրվա ընթացքում: Վերջին անգամ օրվա մեջ ուտել կարելի է երեկոյան ժամը 20:00-ից ոչ ուշ: Բրնձային օրվա ընթացքում սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել 3 ճաշի գդալ մեղր և խմել առնվազն 2.5 լիտր մաքուր, չգազավորված ջուր:
4-6 օր
Դիետայի հաջորդ 3 օրերը հավինն են: Մեկ ճուտը կամ ոչ մեծ, 1.2 կգ-ից ոչ ավելի կշռող հավը եփեք գոլորշու վրա, հանեք մաշկը վրայից, առանձնացրեք միսը ոսկորից: Մսի կտորները կրկին բաժանեք 6 հավասար մասերի և մինչև երեկոյան ժամը 20:00-ն կերեք այն: Ավա՛ղ, այս 3 օրերի ընթացքում մեղր չի կարելի, բայց ահա առատորեն ջուր խմելը պարտադիր է:
7-9 օր
Հաջորդ, եզրափակիչ 3 օրերին պետք է վերցնել 500 գրամ շոգեխաշած բանջարեղեն և նույնքան՝ հում, թարմ: Ողջ քանակությունը կրկին բաժանել 6 հավասար մասերի ու ուտել օրվա ընթացքում: Մեղրը կարելի է և պետք է ավելացնել խմելու ջրի մեջ, որը նախկինի պես անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ: Գլխավոր բոնուսը կանաչ թեյն է, որը թույլատրված է օգտագործել ցանկացած քանակությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը