«Ձեռքներդ հեռո՛ւ, Միշիկոյից». Ժիրինովսկի

«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունները խայտառակում են իրենց՝ հետապնդելով Սաակաշվիլիին:

«Սաակաշվիլին Ռուսաստանի հանդեպ որքան էլ ոճրագործ լինի, դժվար է հերքել, որ նա կարողանում է աշխատել: Դա իրենից չեն կարող խլել»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Վերջինիս խոսքով, երբ Սաակաշվիլին անհարմար է դարձել Կիևի «ժողովրդավարության» համար, հորինված պատճառով դուրս են արել, իսկ հետո, երբ նա հայտարարել է, որ Պորոշենկոյի իմպիչմենտն է ցանկանում, ամոթալի ակցիա իրականացրին  և զրկեցին քաղաքացիությունից:

«Սաակաշվիլին կամք ցույց տվեց, պայքարեց, վերադարձավ Ուկրաինա, աջակիցներ հավաքեց և պահանջ հնչեցրեց՝ Պորոշենկոն պետք է հրաժարական տա, խաղաղ ճանապարհով: Ինչպե՞ս պատասխանեց «ժողովրդավարական իշխանությունը»: Փորձում են բանտարկել նրան: Սակայն նույնիսկ դա չեն կարող անել: Ձեռքներդ հեռո՛ւ, Միշիկոյից»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Ժիրինովսկին:

Տեսանյութեր

Լրահոս