Արգամ Աբրահամյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աբրահամյանը մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները անհիմն համարեց:
Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանը զբաղմունքներ շատ ունի, սակայն որդին չգիտի` հայրը քաղաքականություն վերադարձի ծրագրեր ունի՞, թե՞ ոչ:
Անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման ժամանակ մեկնարկած ծրագրերին` նա նշեց, որ դրանք չեն դադարեցվել, նույն տեմպով շարունակվում են: Ավելին` Արտաշատի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի հետ Ա.Աբրահամյանը լավ հարաբերությունների մեջ է:
«Նրան վաղուց եմ ճանաչում: Կարեն Բենիամինյանը մեր համար ընդունելի թեկնածու էր»,- ասաց Ա.Աբրահամյանը: