Բաժիններ՝

Ֆինլանդիան նշում է անկախության հարյուրամյակը

Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:

Այդ մասին, ասված է երկրի անկախության 100-ամյակին նվիրված պաշտոնական կայքում:
2017 թվականին Ֆինլանդիան տոնում է անկախության հարյուրամյակը: Ֆինլանդական մեծ իշխանության խորհրդարանը Ռուսաստանից անկախությունը հռչակեց 1917 թվականի դեկտեմբերի 6-ին, դեկտեմբերի 31-ին երկրի պետական անկախությունը ճանաչեց Խորհրդային Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ:

Օրվա կենտրոնական իրադարձությունները կդառնան զորահանդեսը եւ ավանդական ընդունելությունը երկրի նախագահի մոտ: Հոբելյանական հանդիսությունների գագաթնակետը կդառնա հրավառությունը, որը կկազմակերպվի Ֆինլանդիայի բոլոր քաղաքներում: Մայրաքաղաք Հելսինկիում հրավառությունը տեղի կունենա ժամը 22-ին Հարավային նավահանգստի երկնքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս