«Մենք վախենում ենք այն բանից, ինչը նման չէ մեզ». Ջուլյա Ռոբերտսը նոր դերի մասին
Հոլիվուդի աստղ Ջուլյա Ռոբերտսն ասել է, որ հայտնվել է «Հրաշք» ֆիլմում խաղացած իր դերի ուժեղ տպավորության տակ, որը նոյեմբերին էկրան է բարձրացել ամբողջ աշխարհում, տեղեկացնում է BBC-ին:
Ռոբերտսը ֆիլմում խաղում է հազվագյուտ ծագումնաբանական հիվանդությամբ երեխայի մոր դերը, հիվանդություն, որի պատճառով նրա դեմքը սխալ է ձեւավորված: Ֆիլմը հիմնված է Ռաքել Ջ. Պալասիոյի համանուն գրքի վրա, որը պատմում է դպրոցում Օջի տղայի անցկացրած առաջին տարվա մասին: «Երբ ես կարդացի գիքը, հասկացա, որ նա այնքան ցնցող եւ առանձնահատուկ է ներկայացնում այդ պատմությունը. եւ դա պատմություն է բոլորիս մասին»,- ասում է Ռոբերտսը:
Դերասանուհու հերոսուհի Իզաբել Փուլմանն Օջիին տանն Է ուսուցանում մինչեւ 10 տարեկանը, երբ որոշում է նրան դպրոց տալ: Տղայի դերը խաղում է 11-ամյա Ջեյքոբ Թրեմբլեյը:
«Իզաբելը 10 տարվա ընթացքում ամեն րոպեն անցկացնում է այդ արտակարգ տղայի հետ, իսկ հետո մի օր հասկանում է, որ, չնայած իր մայրական բնազդին, անհրաժեշտ է նրան ծանոթացնել աշխարհին»:
«Այս ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ է ընտրես բարությունը, լինես քեզ հավատարիմ եւ տեղի չտաս»,- կարծում է Թրեմբլեյը:
Ռոբերտսն ասում է, որ ինքն ու Թրեմբլեյն ուրախ են կինոնկարին մասնակցություն ունենալու համար:
«Մենք կարող ենք լինել բարի, մեղմ, ցանկացած իրավիճակի նայել ավելի լայնորեն, իսկ գուցե, պարզապես դանդաղել եւ ավելի շատ ժամանակ անցկացնել միասին: Մարդիկ վախենում են այն բանից, ինչը նման չէ իրենց»,- հավելել է Ռոբերտսը: