Վաղ ճաղատացումը կարող է սրտի հիվանդությունների նշան լինել. գիտնականներ
Վաղ ճաղատացումը եւ մազերի վաղ ճերմակումը մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ կարող է վկայել այն մասին. որ նրանք սրտի հիվանդությունների հակվածություն ունեն:
Ինչպես ցույց են տալիս օրերս հրապարակված տվյալները, դա սիրտանոթային համակարգին առնչվող վերահաս խնդիրների ավելի ստույգ նախանշան է, քան ճարպակալումը, տեղեկացնում է BBC-ին: Գիտնականները հետազոտել են 2 հազարից ավելի երիտասարդ տղամարդկանց, որոնք ապրում են Հնդկաստանում:
Նրանցից 790-ի մոտ ախտորոշվել է սրտի սնուցման անբավարարություն, մնացած 1270-ն առողջ են եղել եւ հետազոտություն անցնելու համար ընդգրկվել են հսկվող խմբում: Գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ում մոտ դիտվել են սիրտանոթային համակարգի հիվանդություններ, շուտ են սկսել մազերը կորցնել կամ բավականին վաղ տարիքում են ճերմակել:
Սիրտանոթային համակարգի հիվանդությունների առկայության եւ ավելորդ քաշի միջեւ կապն զգալիորեն ավելի թույլ է արտահայտված եղել: Սրտաբանների եվրոպական ընկերության ուսումնասիրության արդյունքները ներկայացվելու են սրտաբանների՝ Հնդկաստանում անցկացվող ամենամյա խորհրդաժողովին, որը տեղի կունենա Կալկաթայում: