«Երկու շաբաթ անց մանչեսթերյան դերբիում ինչ-որ բան կարող է պատահել». Գարի Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է թիմերի՝ չեմպիոնության հասնելու շանսերը: «Բոլորից մոտը «Մանչեսթեր Սիթիին» «Մանչեսթեր Յունայթեդն» է, և ես չեմ կարծում, որ «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը» կամ «Չելսին» կարող են լուրջ պայքար մղել այս մրցաշրջանում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ամենավտանգավոր հետևողն է, բայց նրանք պետք է մոտենան առաջատարին: Միավորների տարբերությունը շատ մեծ է: «Մանչեսթեր Սիթին» իսկապես լավ ֆուտբոլ է ցուցադրում, դա թոփ-մակարդակ է: Կարևորը հույսը պահպանելն է, չէ՞ որ երկու շաբաթ անց դերբիում ինչ-որ բան կարող է պատահել: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է մտածի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ միայն հաղթանակի մասին»,- ասել է Նևիլը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա 16-րդ տուրի շրջանակներում՝ դեկտեմբերի 10-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը