Վենեսուելայի ղեկավարը ծննդյան օրը նշել է մերենգեի ռիթմերի ներքո
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/913628.jpg)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նոյեմբերի 23-ին իր ծննդյան 55-րդ տարեդարձը նշել է մերենգեի եւ վենեսուելական ազգային երաժշտության ռիթմերի ներքո։
Ինչպես նշում է VTVալիքը, պետության ղեկավարն իր տոնի օրն անցկացրել է աշխատանքային միջոցառում եւ 240 նոր բնակարանների բանալիներ է հանձնել Կարակասի շրջաններից մեկի բնակիչներին:
Արարողության ժամանակ նախ Մադուրոյի համար երգել է հայտնի երգչուհի Յորելիս Սալսեդոն, իսկ այնուհետեւ հանպատրաստից բեմ են դուրս եկել մերենգեի կատարողներ Բոնի Սեպեդան եւ Օմար Էնրիկեն: Ի վերջո Մադուրոն չի դիմացել եւ պարի է բռնվել իր կնոջ՝ Սինտիա Ֆլորեսի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: