««Լիվերպուլը» կարող է հաղթել ԱՊԼ-ն, միայն մի փոքր հաջողություն է պետք». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավատում է իր թիմի չեմպիոնության շանսերին:
Կլոպին խնդրել են գանահատել «Լիվերպուլի» վիճակը Չեմպիոնների լիգայում:
«Եվրոպայում կան երկու ակումբ, որոնք պատկանում են ամբողջ երկրների, այնպես որ Չեմպիոնների լիգան հաղթելը ծանր կլինի: Բայց «Լիվերպուլը» կարող է հաղթել ԱՊԼ-ն, անհրաժեշտ է միայն մի փոքր հաջողություն»,- պատմել է Կլոպը Soccer Latuba-ին:
«Անհանգստացնում են ինձ ինչ-որ պարտություննե՞ր: Կա միայն մեկը, որից ես չեմ կարող ազատվել. պարտությունը «Բավարիայից» (1:2) Չեմպիոնների լիգայի եզրափակչում, երբ ես մարզում էի Դորտմունդի «Բորուսիան»: Այդ եզրափակիչը միակ խաղն է, որը ես կուզենայի վերախաղարկել: Բայց ես չեմ ապրում անցյալով: Իմ նպատակը պահերից հաճույք ստանալն է և այն, որ ծերության ժամանակ ժպտալու պատճառ ունենամ»:
«Լիվերպուլը» առաջատարն է Չեմպիոնների լիգայի իր խմբում, իսկ առաջնությունում գրավում է 5-րդ տեղը՝ հետ մնալով 4-րդ տեղից 3 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը