Բաժիններ՝

Ողբերգական վթար Գյումրու մաքսատան դիմաց. ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, 24-ամյա երիտասարդի վիճակը ծանր է

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 04:59-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Ռախմանովիչ) բախվել է կայանած «DAF» մակնիշի DL-504-LD (վարորդ՝ Զեդուբուկի Պեռուլովակից Վրաստանի Հանրապետության քաղաքացի) պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ալեքսանդր Ռախմանովիչը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Լ. Մ.-ին և 1992 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս է բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ. Լ. Բ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Լ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս