2018 թվականին ի՞նչ հատկացումներ են տրվելու Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությանը
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 11 միլիարդ դրամ, որը 175 միլիոն դրամով պակաս է 2017 թվականին տրամադրված հատկացումներից:
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությանը տրամադրվելու է 41.6 միլիարդ դրամ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ 20.67 միլիարդ դրամ: