Բաժիններ՝

2018-ին Գյուղատնտեսության նախարարությանը 3.9 միլիարդ դրամով ավելի հատկացումներ են տրվելու

2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվելու է 10.8 միլիարդ դրամ՝ այն դեպքում, երբ 2017 թվականի բյուջեով նախարարությանը տրամադրվել է 6.9 միլիարդ:

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնելու է 23 ծրագիր, որոնցից 12-ը նոր նախաձեռնություններ են:

Նա նշեց, որ ՀՀ Բնապահպանության նախարարությանը 2018-ի բյուջեի նախագծով տրամադրվելու է 4.9 միլիարդ դրամ, որը 1.9 միլիարդով ավելի է անցյալ տարվանից: Նախարարությունը կիրականացնի 20 ծրագիր:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարությանը նախատեսվում է տրամադրել 56.3 միլիարդ դրամի հատկացումներ, իսկ նախարարության Միգրացիոն պետական ծառայությանը կտրամադրվի 230 միլիոն դրամ, որը գրեթե ամբողջությամբ աշխատավարձերի համար է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս