5 րոպեներ, որոնք տարիներով կերկարացնեն ձեր կյանքը
1. Ոչ թե բարձրացեք, այլ իջեք աստիճաններով:
Ամսագրերում որոշ լավատես ֆիզկուլտուրնիկներ իրենց ընթերցողներին խորհուրդ են տալիս հրաժարվել վերելակներից և անհրաժեշտ հարկ բարձրանալ ոտքով: Սակայն առողջ սրտի և կատարյալ կազմվածքի ոչ մի տեսլական նորմալ մարդուն չեն ստիպի ամեն օր աստիճաններով վեր սողալ, քանի որ դա չափազանց ձանձրալի, երկարատև և հոգնեցուցիչ զբաղմունք է: Բայց շատ քչերը գիտեն, որ աստիճաններով իջնելը գրեթե նույնքան օգտակար է, քանի որ այս դեպքում մկան-անոթների վրա բավարար ծանրաբեռնվածություն է ընկնում: Բացի դրանից, իջնելն ավելի հեշտ է:
2. Փորձեք այբուբենը գրել ատամներով սեղմած մատիտով:
Համակարգչի առջև նստելու տխուր հետևանքներից մեկն էլ պարանոցի հետ կապված խնդիրներն են, որոնք պարբերաբար իրենց զգացնել են տալիս ուսագոտիների ցավի, գլուխը թեքելու ընթացքում անհարմարության տեսքով: Որպեսզի պարանոցի համար հաճելի լինի, ամեն օր գոնե մեկ անգամ կատարեք հետևյալ վարժությունը: Ատամների արանքում սեղմեք մատիտը և օդի մեջ փորձեք գրել այբուբենը ծայրեծայր: Սա շատ օգտակար բան է ողնաշարի պարանոցային հատվածի համար:
3. Բերանը ողողեք աղով պատրաստված ծովային ջրով:
Գնեք ծովային աղ և ամեն օր՝ երեկոյան կամ առավոտյան, 1 ճաշի գդալ լցրեք մեկ բաժակ տաք ջրի մեջ ու ստացված լուծույթով ողողեք ձեր կոկորդը: Սա հիանալի միջոց է ատամները, նշիկները և քիթ-ըմպանի լորձաթաղանթը լավ վիճակում պահելու համար: Կարիեսը, անգինան և ռեսպիրատոր հիվանդություններն այժմ հեշտորեն չեն գրոհի ձեզ: Իսկ ահա աղաջուրն ամեն օր քիթը լցնել չարժե, քանի որ այն կարող է մնալ ականջներում ու հանգեցնել օտիտի:
4. Կատարեք շնչառական վարժություններ:
Շատերը սխալմամբ մտածում են, որ շնչառական վարժություններ ասվածն այն է, որ շնչեք հնարավորինս շատ թթվածին: Իրականում ամեն բան հակառակն է: Այս վարժությունների ընթացքում ավելի լավ է գրեթե չշնչել: 90 տարի ապրած հռչակավոր կարդիովիրաբույժ Նիկոլայ Ամոսովը, ով ամեն օր շնչառական մարմնամարզություն էր անում, գրել է. «Ցանկացած բջիջ ամենից առաջ ծանրաբեռնվածության և սահմանափակումների կարիք ունի»: Ըստ Ամոսովի՝ շնչառական մարմնամարզությունը դեպի բջիջը թթվածնի մուտքը փակելն է և հետևելը, թե ինչպես նա դուրս կգա այդ վիճակից: Շնչիր, ապա արտաշնչիր և թոքերից հանիր ողջ օդը ու փորձիր չշնչել: Երբ արդեն շատ կհոգնես, շնչիր, ապա կրկնիր վարժությունը: Փորձիր շունչդ պահել գոնե 3 րոպե: Կանոնավոր պրակտիկայի դեպքում դա հեշտորեն կտրվի:
5. Կերեք հում գազար, ճակնդեղ, խնձոր կամ կաղամբի կոթ:
Դժվար է պատկերացնել, որ մեծ քանակությամբ 30-ն անց մարդիկ հեմորոյի՝ ուղիղ աղիի կամ հետանցքի երակների լայնացման խնդիր են ունենում: Զարգացած երկրներում դրանք բնակչության ընդհանուր թվի 40 %-ն են կազմում: Դրա համար սննդակարգում մեծ քանակությամբ բջջանյութ պետք է ներառել բանջարեղենի, մրգերի, վարսակի փաթիլների և սև հացի տեսքով:
6. Ծնկի իջեք, առավելագույնս ճկեք մեջքը:
Այս աներևակայելիորեն օգտակար վարժությունն անհրաժեշտ է կատարել վարագույրապատ ու փակ դուռ ունեցող, ինչպես նաև հայելիներ չունեցող սենյակում, որպեսզի հանկարծ ինքներդ ձեզ այդ վիճակում չտեսնեք: Եվ այսպես, չորեքթաթ դիրք ընդունեք, թեքեք մեջքը և 2 րոպեի ընթացքում նստատեղը վեր ու վար ու աջից ձախ շուրջանակի տարուբերեք: Այս վարժությունն առողջ գոտկատեղ ունենալու գրավական է, որը քեզ շարժումների ազատություն կպարգևի:
7. Քնելուց առաջ ոտքերի վրա ցնցուղով սառը ջուր պահեք:
Մեկ րոպեն լիովին բավարար է: Այսպես դու նախ արագ կքնես և խորը քուն կմտնես, ստորին վերջույթների երակների համար օգտակար կլինի, բացի դրանից էլ՝ կկոփվես:
8. Պտտեք, ծռեք, խաչեք ամեն ինչ:
Տառացիորեն մարմնի յուրաքանչյուր մաս՝ ընդ որում մաքսիմալ անհարմարություն պատճառելով ինքներդ ձեզ: Ծալեք, ճկեք, խաչեք մատները, մեջքը, պարանոցը, ձեռքերը, ոտքերը, շուրթերը: Այսպիսով գործողության մեջ են դրվում մեծ թվով ծույլ մկանաթելեր: Այս վիճակում մնացեք մեկ րոպե:
9. Մեջքով հենվեք պատին՝ աշխատելով պատին սեղմել նաև ուսերը:
Այժմ, պահելով այդ ուղիղ կեցվածքը, հեռու գնա պատից, միջին քաշի մի գիրք վերցրու, դիր գլխիդ և փորձիր 10 անգամ կքանստել այնպես, որ այն գլխիցդ չընկնի: Սա շատ բարերար ազդեցություն է գործում ողնաշարի ու կեցվածքի վրա:
10. Սնվեք մաշկի միջոցով:
Դու հավանաբար սովոր ես մտածել, որ բնությունը քեզ վստահել է սնվել բացառապես բերանով, սակայն քո մաշկը ևս կարող է սնվել: Եվ եթե, ասենք, լոգանքից առաջ քո դեմքին և ուսերին մեղր քսես և թողնես, որ 3-4 րոպե ներծծվի, ապա քո մաշկը կներծծի 40-ից ավելի տարբեր վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք սովորաբար այլ տարբերակով հասանելի չեն: Առավել ևս, երբ մարսողությունն ավանդական պրոցես է, սակայն ոչ միշտ է էֆեկտիվ՝ շատ օգտակար, բայց արագ քայքայվող միացությունների յուրացման տեսանկյունից, որոնք ստամոքսում աղաթթվի առատության պատճառով գրեթե միշտ օրգանիզմի համար դեֆիցիտ ապրանք են համարվում:
11. Փակեք աչքերը:
Մեր աչքերի համար կատարյալ հանգիստը նրանց հանգիստ տալն է, այսինքն՝ հնարավորություն տալ ժամանակ առ ժամանակ ոչինչ չտեսնել: Ցավոք, մեր կոպերը շատ բարակ են և չեն կարող աչքերի համար մուգ ծանր վարագույրի դեր կատարել: Դրանք բավականին շատ լույս ու պատկերներ են ներս թողնում: Պետք է նկատի ունենալ, որ աչքերին հանգիստ չի տալիս նաև ուղեղը: Այն անգամ կատարյալ խավարի մեջ պարտադրում է նայել կետերի, գծերի, պարույրների և այլ զանազան պատկերների: Աչքերին հանգիստ տալու համար պետք է փակել աչքերը և ձեռքը ճակատին դնել այնպես, որ այն փակի աչքը՝ չկպչելով կոպերին: Մնացեք այդ վիճակում մի քանի րոպե: Իհարկե, դա բավարար չէ, որ աչքերը լիովին հանգստանան, սակայն որոշ չափով կհանդարտվեն այնուամենայնիվ:
12. Խմեք կիտրոնի հյութ:
Օրգանիզմում միկրոբների մասսայական սպանդ կազմակերպելու համար բավական է խմել մեկ բաժակ սառը ջրին խառնած մեկ կիտրոնի հյութ: Էլ չենք խոսում այն մասին, թե այդ կերպ որքան C վիտամին դու կստանաս: Ավելի կարևորն այս պարագայում միկրոբիցիդի, այսինքն՝ միկրոբների զանգվածային ոչնչացման միջոցով իմունիտետի բարձրացումն է: Սա հակացուցված է միայն այն տղամարդկանց, ովքեր պատրաստվում են հայր դառնալ: Բեղմնավորումից առաջ պետք է խուսափել այս հյութից, քանի որ, ըստ Մելբուռնի համալսարանի հետազոտողների՝ կիտրոնի հյութը նվազեցնում է ակտիվ սպերմատոզոիդների խտությունը:
13. Պարբերաբար կճմթեք ձեր ականջները:
Եթե հիմնվեք արևելյան բժշկության վրա՝ ականջի բլթակի վրա տեղակայված են 11 լուսնային կետեր, որոնք ուղղակիորեն պատասխանատու են 11 օրգանների կենսագործունեության համար, այդ թվում՝ սրտի, աչքերի, ատամների, լյարդի, և այլն: Ժամանակակից բժշկությունը չի հավատում արևելյան բժշկության պնդմանը, սակայն ասում է, որ ականջի բլթակի վրա կան նյարդային վերջավորությունների մի քանի խոշոր կուտակումներ: Այդ պատճառով էլ այն շատ զգայուն է: Այսպես, ակտիվորեն մերսելով ականջի բլթակը՝ դուք կարող եք ստանալ ուժեղ առույգացնող և ցավազրկող էֆեկտ:
14. Ավելացրեք ջրի ջերմաստիճանը:
Լոգանք ընդունելիս ջրի հոսքը մաքսիմալ մեծացրեք, իսկ ջերմաստիճանը՝ այնքան, որքան կդիմանաք: Փակեք աչքերը և համարձակորեն ջրի հոսքը 10 սմ Հեռավորությունից ուղղեք դեմքին: 10 րոպե անց դադարեցրեք պրոցեդուրան: Դեմքի այսպիսի ջերմային մերսումը խոչընդոտում է կնճիռների գոյացմանը և մեծացնում է մաշկի ձգությունը: Սա նաև դիմային մկանները թուլացնելու և արյան շրջանառությունն ուժեղացնելու արդյունավետ եղանակ է, ինչն էլ նպաստում է սթրեսի և հոգնածության դեմ պայքարին:
15. Խմեք ակտիվացրած ածուխ:
Եթե դու անտարբեր չես ալկոհոլի նկատմամբ և պարբերաբար խմում ես, ապա շաբաթը մեկ անգամ ընդունիր 6-7 հատ ակտիվացրած ածուխի հաբ: Ածուխը հիանալի միջոց է աղեստամոքսային տրակտից տարատեսակ թունավոր նյութերը դուրս բերելու համար, որոնք, ցավոք, այնքան շատ են ալկոհոլի մեջ: Բացի դրանից, ածուխն օգնում է կլանել ծանր մետաղների աղերը, բուսական ծագում ունեցող թույները և զանազան բակտերիաներից արտազատված տոքսինները: Ցավոք, շատ հաճախ այս հիանալի մաքրող միջոցն ընդունել չի կարելի, քանի որ ածուխը ներծծում է ոչ միայն՝ օրգանիզմի համար վնասակար, այլև՝ օգտակար նյութերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը