Բաժիններ՝

Ստամբուլում կալանավորված հայտնի իրավապաշտպաններն ազատ են արձակվել

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

Կալանավորվածների շարքում էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները, Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին, Amnesty International-ի Թուրքիայի տնօրեն Իդիլ Էսերը, կազմակերպության անդամ Վելի Աջուն և այլոք:

Դատարանը որոշել է նրանց ազատ արձակել երկրից դուրս չգալու նախապայմանով: Դատախազը իրավապաշտպանների համար պահանջել է 10-15 տարվա ազատազրկում:

Իրավապաշտպանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս