Բաժիններ՝

Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան առաջին անգամ հնչեց Հայաստանում

Աﬔրիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, հաﬔմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեﬕերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ ﬕջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Ձեռքբերում եմ համարում, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտությանը: «Օրկա»-ն կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ: Չնայած Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է` այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն, պարզ տեսլական և տենչ»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա կարևորեց նաև տաղանդավոր դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ համատեղ ելույթը` ընդգծելով, որ իրենք են առաջարկել նրան կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտը, որը յուրահատուկ ստեղծագործություն է:

«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոﬕ տեսքով թողարկվել է 2013-ի հունիսի 25-ին: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքը: Սիմֆոնիայի առաջին հատվածը կոչվում է Victorious Orcinus, որը պատմում է այն մասին, թե ինչպես է օրկան դառնում հաղթական կենդանի:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է սուզվել ջրի հատակը՝ ﬔդիտացիայի և խորը ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների ﬕջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Նրան անվանում են խոյադելֆին, բայց ինքը պատկանում է կաթնասունների ընտանիքին և դելֆին է: Ըստ հեղինակի` խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են:

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել մարդկությունը գիտակցում է, որ ﬔր կյանքն այս մոլորակում սահմանափակ է:

Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի հաﬔրգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես ﬔնակատար հանդես եկավ վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։

Լևոն Կարապետյանի խոսքով` ինքը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ ուսանել է հայտնի դասախոսների մոտ, նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերել: «Ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին մասնակցել այս փառատոնին, որը հրաշալի է: Առաջին անգամ եմ հանդես գալիս երիտասարդական նվագախմբի հետ: Փորձը շատ լավ է անցել, անհամբերությամբ սպասում եմ հաﬔրգի ﬔկնարկին»,- ասաց նա:

Նա խոսեց նաև Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի մասին` ընդգծելով, որ այն լեցուն է դրական էներգիայով:

Դահլիճը լեփ-լեցուն էր, ծափահարությունները` բուռն: Ներկա էր նաև սիմֆոնիայի հեղինակ Սերժ Թանկյանը:

Խաչատրյանի ﬕջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիﬓադրաﬓերի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս