«Կարապետյանը դժգոհել է, թե մի ներդրողն ի՞նչ է, չեք գտնում, որ հյուրանոցը ոտքի հանեք». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի Լոռի կատարած այցերից լոռեցիները մանրամասներ են պատմում։ Վանաձորում սովետից մնացած, այժմ ավերակների վերածված «Կիրովական» հյուրանոցի սեփականատիրոջ հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը դժգոհել է, թե մի ներդրողն ի՞նչ է, չեք գտնում, որ հյուրանոցը ոտքի հանեք։
Լոռեցիք մտածել են՝ եթե դու խոստացածդ ներդրումները չես կարողանում բերել, մենք որտեղի՞ց ներդրող գտնենք, բայց չեն բարձրաձայնել։
Վարչապետի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել նաեւ հայտնի «Ավտոգենմաշ» գործարանի տնօրենը, որը ներկայացրել է իրենց համար պրոբլեմ դարձած վարկի պատմությունը, վարչապետն էլ խոստացել է օգնել։ Տնօրենը, ասում են, մեծ հույսեր է կապում այդ խոստման հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: